Social Media Sharing Snapshot
In partnership with UCLA's Fielding School of Public Health and support from the Institute of American Cultures

COVID-19 コロナウイルス կորոնավիրուս 코로나 바이러스 कोरोनावाइरस

MULTILINGUAL RESOURCE HUB

#translatecovid #UCLAAASC #UCLAFSPH


COVID-19 Vaccine

 ↓ 

ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ (ՀՏՀ)

Թարմացվել է 7/19/2021

Ո՞րն է դելտա տարբերակը: Ո՞վ է առավելագույնը ռիսկի ենթարկվում դելտա տարբերակից: (Նոր հարց)

Վիրուսները բազմանում են՝ պատճենելով իրենց: Յուրաքանչյուր օրինակ տարբերվում է բնօրինակ վիրուսից և կոչվում է մուտացիա: «Դելտա տարբերակը» վիրուսի մուտացիա է, որն առաջացնում է COVID-19: Այս տարբերակը ավելի վարակիչ է, քան վիրուսի այլ տարբերակները: Այն կարող է նաև ավելի ծանր հիվանդություն առաջացնել:

Մարդիկ, ովքեր չեն պատվաստվել, շատ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում վարակվել COVID-19-ով:

Ներկայիս պատվաստանյութերը կգործե՞ն վիրուսի նոր շտամների դեպքում։

Հնարավո՛ր է։ Շատ փորձագետներ կարծում են, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանելու են որոշ նոր շտամներից: Բայց հնարավոր է նաև, որ պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ լինեն այլ շտամների դեպքում: Որոշ պատվաստանյութեր գործում են երկար ժամանակ, ինչպես կարմրուկի պատվաստանյութը: Կան պատվաստանյութեր, որոնք ավելի կարճ ժամանակ են պաշտպանում և պետք է նորից ներարկվեն, ինչպես օրինակ, գրիպի դեմ պատվաստանյութը: Դեռ շատ շուտ է իմանալ այդ մասին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի դեպքում։

Այնուամենայնիվ, այս պատվաստումն ստանալը շատ կարևոր է։ Համավարակը դեռ տարածվում է: Որքան շատ մարդիկ պատվաստվեն, այնքան ավելի արագ մենք կարող ենք վերահսկել համավարակը:

Ինչո՞ւ է կարևոր ստանալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումը:

Պատվաստանյութը կօգնի ձեզ խուսափել ՔՈՎԻԴ-19-ով վարակվելուց: Այն նաև կօգնի մեզ ավելի արագ հաղթահարել համավարակը:

ՔՈՎԻԴ-19-ը շատ լուրջ և շատ վարակիչ հիվանդություն է: Դրա հետևանքով մահացել է շուրջ 350 000 ամերիկացի 2020 թ․-ին: Համեմատության համար նշենք, որ սեզոնային գրիպի հետևանքով 2019 թվականին մահացել է 34 000 ամերիկացի: Պատվաստում ստանալու դեպքում դուք կօգնեք ձեզ և այլոց խուսափել ՔՈՎԻԴ-19-ով վարակվելուց։

Ինչպե՞ս է գործում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութը։

Պատվաստանյութի օգնությամբ մարմինը ճանաչում է ՔՈՎԻԴ-19-ն առաջացնող հիվանդությունը։ Հենց որ ձեր մարմինը տեղեկանում է, թե ինչպիսին է վիրուսը, մարմնի պաշտպանիչ համակարգը կարողանում է պայքարել վիրուսի դեմ։

Պատմե՛ք ինձ ավելին: Ինչպե՞ս են պատվաստանյութերը պաշտպանում ձեզ վիրուսներից։

Ձեր մարմինը բնական եղանակով ստեղծում է հակամարմիններ, որոնք պայքարում են ձեր մարմին ներթափանցող վնասաբեր վիրուսների դեմ: Այնուամենայնիվ, հակամարմինները պետք է իմանան, թե որ վիրուսների դեմ պայքարեն: Նոր վիրուսը կարող է ներթափանցել ձեր մարմին՝ առանց հակամարմինների կողմից ճանաչվելու: Եթե նման բան տեղի ունենա, վիրուսը կարող է գրոհել, նախքան ձեր մարմինը կարողանա հակազդել: Պատվաստանյութը սովորեցնում է ձեր մարմնին արագ ճանաչել վնասաբեր վիրուսը և ստեղծել հակամարմիններ՝ դրա դեմ պայքարելու համար: Պատվաստանյութերից ոչ մեկը կենդանի վիրուս չի պարունակում, ուստի ստիպված չեք լինի անհանգստանալ ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու մասին։

Արդյո՞ք պետք է պատվաստվեմ ՔՈՎԻԴ-19-ի դեմ:

Մենք խրախուսում ենք բոլոր իրավունք ունեցող անձանց պատվաստում ստանալ: 12 տարեկան կամ ավելի մեծ տարիքի անձը կարող է պատվաստանյութ ստանալ ԱՄՆ-ում: Պարբերաբար դիմե՛ք ձեր տեղական կառավարման առողջապահական գործակալությանը կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (CDC)՝ վերջին նորություններն իմանալու համար:

Այնուամենայնիվ, դուք պետք է ճշտեք ձեր բժշկի հետ, եթե հղի եք: Եվ դուք չպետք է պատվաստվեք, եթե երբևէ ծանր ալերգիկ ռեակցիա եք ունեցել պատվաստանյութի ցանկացած բաղադրիչի նկատմամբ: Խոսե՛ք ձեր բժշկի հետ, եթե ալերգիկ ռեակցիաներ ունեք կամ ձեզ մոտ հարցեր են առաջացել:

Արդյո՞ք ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութն անվտանգ է։

Այո՛: ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) հաստատում է պատվաստանյութերը, միայն երբ դրանք ճանաչվում են որպես անվտանգ և արդյունավետ: Որպեսզի պատվաստանյութը հաստատվի, գիտնականները փորձարկում են յուրաքանչյուր նոր պատվաստանյութ բազմաթիվ մարդկանց վրա՝ համոզվելու, որ այն անվտանգ է և արդյունավետ:

Pfizer ընկերության պատվաստանյութը փորձարկվել է ավելի քան 40 000 ամերիկացու վրա, Moderna ընկերության պատվաստանյութը՝ 30 000-ի վրա, իսկ Johnson & Johnson’s Janssen ընկերության պատվաստանյութը՝ 39 000-ի վրա: Այս փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ: Այդ պատճառով FDA-ը հաստատել է Pfizer-ի, Moderna-ի և Johnson & Johnson-ի կողմից ստեղծված պատվաստանյութերը` սկսած արտակարգ իրավիճակներում օգտագործումից: Հաստատում ստանալու նպատակով ստուգման փուլում են գտնվում այլ պատվաստանյութեր, որոնք հետագայում կարող են հասանելի դառնալ:

Այդքան արագ հաստատվելու դեպքում ինչպե՞ս կարող է պատվաստանյութն անվտանգ լինել:

Յուրաքանչյուր նոր պատվաստանյութ անցնում է անվտանգության և արդյունավետության ստուգում: Դա նաև վերաբերում է Operation Warp Speed ծրագրին, որն արագացրեց պատվաստանյութի փորձարկումը: Այնուամենայնիվ, թեև փորձարկումն ավելի արագ էր, պատվաստանյութն անցել է բոլոր ստանդարտ փուլերը՝ համոզվելու, որ այն անվտանգ է:

Պատվաստանյութերի փորձարկումն իրականացվում է երեք հիմնական փուլերով (կլինիկական փորձարկումների I-ին փուլ, II-րդ փուլ, III-րդ փուլ): I-ին փուլում բժիշկները պատվաստանյութը ներարկում են կամավորներին: Այս հետազոտության նպատակն է ստանալ տեղեկություններ, թե որքան պատվաստանյութ է անհրաժեշտ ներարկել, և այն նախնական գաղափար է տալիս պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ: I-ին փուլում միայն քիչ քանակությամբ մարդիկ են ստանում պատվաստանյութ, քանի որ այն շատ նոր է: Եթե պատվաստանյութն անվտանգ է լինում, այն այնուհետև փորձարկվում է II-րդ փուլում:

II-րդ փուլում պատվաստանյութը փորձարկում են` պարզելու, թե որքանով է այն գործում, և թե ինչ կողմնակի ազդեցություններ կարող են ի հայտ գալ։ Եթե պարզվում է, որ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է, ապա այն անցնում է III-րդ փուլ:

III-րդ փուլում պատվաստանյութը տրվում է ավելի քան 30 000 մարդու՝ բնակչության տարբեր խմբերի շրջանում պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Սովորաբար, այս երեք փուլերը տևում են երկար տարիներ: Դա պայմանավորված է նրանով, որ ժամանակ է պահանջվում պատվաստանյութերի փորձարկման ֆինանսավորումն ապահովելու, փաստաթղթեր կազմելու և կամավորներ հավաքագրելու համար: Ֆինանսավորում տրամադրելու և փաստաթղթերն ավելի արագ ձևակերպելու շնորհիվ Operation Warp Speed ծրագիրը նպաստեց, որ հետազոտությունն ավելի արագ ընթանա: Այսպիսով, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը փորձարկվել են երեք փուլում, և ապացուցվել է, որ դրանք անվտանգ և արդյունավետ են:

Ե՞րբ կարող եմ պատվաստվել: Ինչպե՞ս կարող եմ ստանալ պատվաստումը:

Յուրաքանչյուր նահանգ, վարչաշրջան և քաղաք ունի պատվաստանյութը տրամադրելու իր ընթացակարգը: Դուք կարող եք դիմել ձեր բժշկին, գործատուին կամ առողջապահության տեղական բաժանմունք։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններն ունեն կայքէջ, որը կօգնի ձեզ գտնել առողջապահության ձեր տեղական բաժանմունքը:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/index.html

Պատվաստանյութի մասին շատ ասեկոսներ ու առասպելներ կան: Որտե՞ղ կարող եմ ստանալ ճշմարիտ և ճշգրիտ տեղեկություններ:

Ճշգրիտ տեղեկությունների լավագույն աղբյուրը ձեր բժիշկն է կամ ԱՄՆ-ի Առողջապահության պետական մարմնի կայքէջը, օրինակ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) ինչպես նաև նահանգի կամ վարչաշրջանի տեղական առողջապահական վարչությունը։

Արդյո՞ք կվարակվեմ ՔՈՎԻԴ-19-ով պատվաստանյութ ստանալուց:

Ո՛չ: FDA-ի կողմից հաստատված պատվաստանյութերից դուք չեք վարակվի ՔՈՎԻԴ-19-ն առաջացնող կորոնավիրուսով (որը հայտնի է նաև որպես SARS-CoV2), քանի որ դրանք չեն պարունակում կենդանի վիրուս, որն առաջացնում է ՔՈՎԻԴ-19։

Պատվաստանյութը միկրոչիպ կտեղադրի՞ իմ մարմնում: Արդյո՞ք պատվաստանյութը կհանգեցնի հղիության ընդհատմանը կամ կդարձնի ինձ անպտուղ: Արդյո՞ք դա կփոխի իմ ԴՆԹ-ն:

Ո՛չ: Այս գաղափարներն իրական չեն:

Որո՞նք են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները:

Թույլատրված պատվաստանյութերը որոշ մարդկանց մոտ կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել: Դա նորմալ է: Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են`

  • Ցավ ներարկման տեղում, ինչպես նաև այլ մկաններում և հոդերում
  • Հոգնածություն
  • Թեթև տենդ
  • Գլխացավ
  • Սարսուռ
  • Սրտխառնոց
  • Մկանային ցավ

Կողմնակի ազդեցությունները թեթև են, սակայն հաճախ ավելի նկատելի են երկրորդ ներարկումից հետո: Կողմնակի ազդեցությունների մեծ մասն անհետանում է 1-2 օրից: Դիմե՛ք ձեր բժշկին, եթե ձեր ախտանիշները վատթարանան կամ չվերանան մի քանի օր անց:

Պատվաստանյութը կարող է առաջացնել ձեզ մոտ ալերգիկ ռեակցիաներ։ Եթե նախկինում ալերգիկ ռեակցիաներ եք ունեցել, նախքան պատվաստումը խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ:

Արդյո՞ք պետք է պատվաստվեմ, նույնիսկ եթե արդեն ունեցել եմ ՔՈՎԻԴ-19:

Այո՛: Բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել, նույնիսկ եթե դուք արդեն վարակված եք եղել ՔՈՎԻԴ-19-ով։ Որոշ մարդիկ, որոնք հիվանդացել են ՔՈՎԻԴ-19-ով, հայտնում են, որ հետագայում կրկին վարակվել են այդ հիվանդությամբ:

Արդյո՞ք պետք է պատվաստվեմ ՔՈՎԻԴ-19-ի դեմ, եթե հղի կամ կրծքով կերակրող եմ:

Հնարավո՛ր է։ Այժմ պատվաստանյութը կարծես թե անվտանգ է հղի կանանց համար, բայց մենք հաստատ չգիտենք: Դեռ բավականաչափ հետազոտություններ չեն անցկացվել, սակայն ապագայում հնարավոր է՝ մենք կիմանանք այդ մասին։

Խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ: Թե՛ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, թե՛ Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջը պնդում են, որ դա անձնական ընտրություն է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել նրանց կայքէջեր:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/recommendations/pregnancy.html

https://www.acog.org/covid-19/covid-19-vaccines-and-pregnancy-conversation-guide-for-clinicians

Որքանո՞վ է արդյունավետ պատվաստանյութը:

Moderna և Pfizer ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութերը մոտ 95%-ով արդյունավետ են մարդկանց ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու հարցում։ Դա նշանակում է, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելու դեպքում վարակման հավանականությունը մոտ 95%-ով ավելի ցածր է, քան եթե երբեք չպատվաստվեք։ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութը 66%-ով արդյունավետ է, ինչը դեռևս շատ լավ է: Համեմատության համար նշենք, որ հարբուխի (գրիպի) դեմ պատվաստանյութերը սովորաբար 40-60%-ով են արդյունավետ:

Կա փոքր հավանականություն, որ կարող եք վարակվել ՔՈՎԻԴ-19-ով, նույնիսկ եթե պատվաստվել եք: Բայց դուք պետք է պատվաստվեք, քանի որ դա մեծապես նվազեցնում է հիվանդանոց տեղափոխվելու կամ ՔՈՎԻԴ-19-ից մահանալու հավանականությունը:

Դուք նախկինի պես պետք է դիմակ կրեք, հաճախ լվանաք ձեր ձեռքերը և պահպանեք սոցիալական հեռավորություն, ինչպես առաջարկվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից տրված վերջին ուղեցույցներում:

Արդյո՞ք կարող են իմ երեխաները (մինչև 12 տարեկան) պատվաստվել:

Գիտնականներն այժմ ուսումնասիրում են փոքր երեխաների համար պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը: Պարբերաբար դիմե՛ք ձեր տեղական կառավարման առողջապահական գործակալությանը կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (CDC)՝ վերջին նորությունների մասին տեղյակ լինելու համար:

. Ի՞նչ պատվաստանյութեր են մատչելի Միացյալ Նահանգներում:

Այս պահին ԱՄՆ-ում մատչելի է ՔՈՎԻԴ-19-ի դեմ երեք պատվաստանյութ: Դրանք պատրաստվում են Pfizer BioNTech, Moderna և Johnson & Johnson/Janssen ընկերությունների կողմից:

Ի՞նչն է անվտանգ անել, երբ արդեն պատվաստվել եմ:

Ձեր վերջնական պատվաստումից 2 շաբաթ անց, դուք կհամարվեք «ամբողջովին պատվաստված»: Moderna և Pfizer պատվաստանյութերի դեպքում դուք լրիվ պատվաստվում եք երկրորդ ներարկումն ստանալուց հետո 2 շաբաթ անց: Johnson and Johnson պատվաստանյութի դեպքում դուք լիովին պատվաստված եք ձեր առաջին (և միակ) ներարկումն ստանալուց հետո 2 շաբաթ անց:

Եթե ամբողջովին պատվաստված եք, կարող եք կատարել հետևյալը.

  • Լինել շենքի ներսում մի քանի այլ պատվաստված մարդկանց հետ: Դուք կարող եք ավելի մոտ լինել, քան 6 ոտնաչափը: Ձեզ անհրաժեշտ չէ դիմակ կրել:
  • Լինել շենքի ներսում մեկ այլ ընտանիքի չպատվաստված մարդկանց հետ: Կարող եք ավելի մոտ լինել, քան 6 ոտնաչափը և չկրել դիմակ: Բացառություն են կազմում այն դեպքերը, եթե այդ մարդիկ ունեն առողջական խնդիրներ, որոնց պատճառով նրանք հավանական է, որ շատ լուրջ ախտանիշներ կունենան ՔՈՎԻԴ-19-ից: Այդ դեպքում դուք պետք է դիմակ կրեք և պահպանեք սոցիալական հեռավորություն՝ նրանց անվտանգ պահելու համար, նույնիսկ եթե արդեն պատվաստված եք:
  • Լինել դրսում առանց դիմակի, եթե շատ մարդաշատ չէ: Եթե մարդաշատ է, խնդրում ենք դիմակ կրել և փորձել մյուսներից 6 ոտնաչափ հեռավորության վրա մնալ:

Նույնիսկ եթե պատվաստվել եք, պետք է խուսափեք մարդկանց մեծ խմբերից, հատկապես շենքի ներսում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք՝
https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/ful-vaccined.html

Որո՞նք են ՔՈՎԻԴ-19-ի վիրուսի երկարատև ազդեցությունները:

ՔՈՎԻԴ-19-ը կարող է խնդիրներ առաջացնել նույնիսկ դրանից բուժվելուց հետո: Այդ երկարատև խնդիրները ներառում են.

  • Հոգնածություն
  • Հևոց կամ դժվար շնչառություն
  • Հազ
  • Հոդացավ
  • Կրծքավանդակի ցավ
  • Հիշողության, կենտրոնացման կամ քնի հետ կապված խնդիրներ
  • Մկանային ցավ կամ գլխացավ
  • Արագ կամ բաբախող սրտխփոց
  • Հոտի կամ համի կորուստ
  • Դեպրեսիա կամ անհանգստություն
  • Ջերմություն
  • Գլխապտույտ կանգնած վիճակում

Չնայած երկարատև ախտանշանները տարածված չեն, դրանք կարող են ազդել նույնիսկ առողջ մարդկանց վրա և կարող են ազդել այն անձանց վրա, ովքեր ՔՈՎԻԴ-19-ից ունեն մեղմ ախտանիշներ կամ չունեն ախտանիշներ: Այս ռիսկից խուսափելու համար կարևոր է պատվաստվել:

Ո՞վքեր են մասնակցել կլինիկական հետազոտություններում:

ՔՈՎԻԴ-19-ի կլինիկական հետազոտություններում մասնակցում էին բոլոր ռասայական և էթնիկական ծագում ունեցող մարդիկ։ Եվ պարզվել է, որ պատվաստանյութերն անվտանգ և արդյունավետ են բոլորի համար:

Որտե՞ղ կարող եմ պատվաստանյութի վերաբերյալ այլ հարցերի պատասխաններ ստանալ:

հայերենով (Armenian) Videos by TranslateCovid.org

Դիմակ կրելու
PlayPlay
Ձեռքերը լվանալու
PlayPlay
սոցիալական հեռավորությունը
PlayPlay
previous arrow
next arrow
 
Դիմակ կրելու
Ձեռքերը լվանալու
սոցիալական հեռավորությունը
previous arrow
next arrow